Նատալի Լուազոն գոհունակություն է հայտնել Խաղա...

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրոպական միության խորհրդի որոշման կապակցությամբ։        

Այս մասին Նատալի Լուազոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Եվրոպական միությունն առաջին անգամ Հայաստանին աջակցություն է տրամադրում Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Ուրախ եմ այս որոշման առնչությամբ, որի մասին ամիսներ շարունակ խնդրել եմ», - իր գրառման մեջ նշել է Լուազոն։