«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ։
«Մեկ օր տաքսու վարորդ՝ մեր ժողովրդի կարծիքները լսելու համար»,-Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութին կից գրել է նա։
Իր ուղևորի հետ Կարապետյանը կիսվել է մի հետաքրքիր գաղափարով, որը վերաբերում է Պոլիտեխնիկական համալսարանին։
«Պետք է վերապատրաստման դասեր լինեն եւ Պոլիտեխնիկը պետք է Rekrud անի բերի, որ իրենք անվճար սովորեն»,– ասել է Կարապետյանը։



