
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարության կողմից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է․
«Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։
ՀԵՑ-ի սեփականատեր Նարեկ Կարապետյանը արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ վարչապետի խոսքերը միայն կուժեղացնեն իրենց դիրքերը միջազգային արբիտրաժում։
«Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»,– գրել է Կարապետյանը։