ԿԸՀ նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օրակարգային հարցերից մեկին, «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանն ասել է. «Ժամը 17:00-ին կա դատախազության մի միջնորդություն: Հայտնեմ, որ այն վերաբերում է Նարեկ Կարապետյանին:
Նրան վերաբերող միջնորդություն է ներկայացվել այն տրամաբանությամբ որ, երբ ներկայացվել էր, այն վերադարձվել էր: Կհիշեք՝ Վահագն Հովակիմյանի կողմի մի հրատապ նիստ եղավ. որևէ մեկին չէին իրազեկել, որտեղ վերադարձրել էին՝ այն տրամաբանությամբ, որ նշված հարցն այլևս ԿԸՀ տիրույթում չէ: Պատկերացրեք, ժամը 15:00-ին Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, բայց
ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի: Տեղեկություն չունեմ՝ ինչ վարույթ է»:
Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն քիչ անց բաշխելու է մանդատները:



