Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեց...

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը ԲԴԽ-ն մերժեց: Նիստը վարող ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ընթերցեց որոշման եզրափակիչ մասը:

Այսպիսով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Հայկ Հովհաննիսյանի ու Լիպարիտ Մելիքջանյանի կողմից ԲԴԽ ներկայացրած դիմումը՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու մասին մերժել:  Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: