Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյու...

Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է։ Այս մասին հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Քաղաքացիական անձի ինքնությունը հայտնի է։ Նա 1976 թվականին ծնված հադրուդցի Արսեն Ղահրամանյանն է։ Նրա ճանաչվել է հեռախոսի տվայլների եւ հագուստի միջոցով։ Եվս 5 մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից,  մեկը՝ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից, մեկն էլ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղից։

 Այսօր 5 ջոկատ աշխատում է Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում, Կովսականում եւ Մեղրիին հարակից այն տարածքներում, որոնք այլեւս Ադրբեջանի հսկողության տակ են»,- հավելեց Հունան Թադեւոսյանը:

 Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1246 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձի մարմին: