Նախորդ տարի պարեկային ոստիկանությունը բացահայ...

Պարեկային ոստիկանության ստեղծումը ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություն էր, որն էական ազդեցություն ունեցավ ոչ միայն երթևեկության վերահսկման, այլ նաև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման վրա։  

Այս մասին «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պարեկային ծառայության ներդրմամբ նոր մոտեցում ձևավորվեց ոչ միայն ճանապարհային իրավախախտումների արձանագրման, այլև հանցավորության դեմ պայքարի հարցում։

«Միայն 2024 թվականին պարեկային ոստիկանության կողմից հայտնաբերվել է ավելի քան 4 հազար հանցագործության դեպք։ Սա միայն հանցագործությունների մասին է, ես չեմ նշում ճանապարհային երթևեկության կանոնների իրավախախտումները, որոնք մի քանի հարյուր հազարի են հասնում։ 4 հազար հանցագործության դեպքից 1811-ը եղել է թմրամիջոցների բացահայտում։ Ամբողջ ոստիկանությունը մեկ տարվա աշխատանքի արդյունքում թմրամիջոցների այնքան բացահայտման դեպք չի ունենում, ինչքան միայն պարեկային ոստիկանությունը՝ նույն ժամանակահատվածում»,- ընդգծեց Խաչատրյանը։