Նախնական ախտորոշմամբ՝ Գյումրիում 17-ամյա տղայ...

Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, նախաբազկի և մատի այտուցով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել 17 տարեկան Արմեն Մուրադյանը: Բժիշկների հետազոտությամբ ու նախնական ախտորոշմամբ՝ տղայի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդությունը:

Տղայի պատմելով՝ 3-4 օր առաջ իրենց սեփական տան բակում 2 ոչխար է մորթել և միայն այսօր է նկատել, որ ձախ ձեռքի միջնամատն այտուցված է: Սկզբում դիմել է պոլիկլինիկա, որտեղից էլ ուղարկել են ինֆեկցիոն հիվանդանոց:

Մանրամասնները սկզբնաղբյուր կայքում