
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։
Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում և համարվում էր իր գործի գիտակ։