Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ զուգահեռաբար աշխատանքներն ընթանում են կապված Լաչինի եւ Նախիջեւանի միջանցքների ուղղությամբ ։ Այս մասին նա խոսել է՝ ներկայացնելով թուրք խաղաղապահների խնդիրների մասին։
Ինչպես փոխանցում է CNN Türk-ը, Աքարն ասել է, որ ըստ Մոսկվայի, եթե թուրք խաղաղապահները հայտնվեն Ղարաբաղի այն հատվածում , որտեղ հայերն են մնացել, ապա դա կարող է խնդիրներ հարուցել, սակայն Անկարան այդ հարցը կքննարկի Բաքվի հետ։ Նախիջեւանի եւ Լաչինի միջանցնքների հետ կապված հարցերը, ըստ Աքարի, կլուծվեն առաջիկա օրերին։



