ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը մի շարք օրենքներում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկանքում նշված է, որ այդ սահմանափակումը վերաբերելի է 24 հազար 396 պաշտոնի։
Նախագծի համաձայն մասնավորապես նախատեսվում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի շեմը։
Նախագծերի փաթեթը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական-իրավական փորձաքննության եզրակացություն տրամադրելու նպատակով։



