Ստամբուլի դատարանն ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Ալթայլիին դատապարտել է չորս տարի և երկու ամիս ազատազրկման՝ Թուրքիայի նախագահին սպառնալու մեղադրանքով, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները ։
Հայտնի լրագրողը ձերբակալվել է հունիսի վերջին։ Մեղադրողները նվազագույնը հինգ տարվա ազատազրկում էին պահանջել։
Հետաքննությունը սկսվել է Ալթայլիի ծրագրից, որտեղ նա ենթադրություններ էր անում Թուրքիայի նախագահի հնարավոր «ցմահ կառավարման» մասին։ Ըստ լրագրողի՝ դա քիչ հավանական է։ Նա հիշեցրել է նաև, որ Թուրքիայի պատմության ընթացքում, երբ բնակչությունը ինչ-որ բան չէր սիրում, մարդիկ սուլթաններին սպանում էին։ Մեղադրողները դա համարել են «սպառնալիցք նախագահին»։
Դատական նիստում Ալթայլին հայտարարել է, որ իր խոսքերը սպառնալիք չեն եղել և ընդգծել է, որ Էրդողանը նրանցից «չէ, որին կարելի է վախեցնել»։



