Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերականգնվել են ընտրական և քաղաքական ինստիտուտները, բայց բազմաթիվ առանցքային հարցեր դեռ շարունակում են չլուծված մնալ: «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է ներքաղաքական վիճակին, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին, Հայաստանի ներդրումային քաղաքականությանը: Հիմնադիր համագումարից հետո կուսակցությունն ակտիվ մասնակցություն կունենա երկրում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին, ասել է նա: Սուրենյանցը նաև տարակուսելի է համարել ռուսական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, ըստ որի նախագահ Արմեն Սարգսյանը Քաթարում սփյուռքահայ գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Ռուսաստանում:



