Մյասնիկյան պողոտայում «Kia Sportage»-ը բախվել...

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային համալիրներից մեկի առջև տեղադրված երկաթե էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով էլեկտրասյան վրա տեղադրված արտաքին լուսավորության լամպը կոտրվել է։