Մյանմարում 7-օրյա համազգային սուգ է հայտարարվ...

Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել, ինչիչ մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Պետական ​​Վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլաինգը։

«Մարդկային կորուստների և ավերածությունների նկատմամբ կարեկցանքից ելնելով՝ 2025 թվականի մարտի 31-ից մինչև 2025 թվականի ապրիլի 6-ը՝ 7 օր հայտարարվել է ազգային սուգ: Այդ օրերին պետական ​​դրոշը պետք է իջեցվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Անցած ուրբաթ Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Մարտի 30-ին չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով իշխանություններին, հայտնել է, որ Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտավորապես 1,700-ի, 3,400մարդ վիրավորվել է, ևս 300-ը՝ անհետ կորել։