Մոտոցիկլիստի և բանակային դիրքի զինծառայողների...

Մոտոցիկլիստի և բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ համացանցում տարածվող տեսանյութի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ 

Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ 

«Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում: 

Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- նշել է Թորոսյանը: