Տավուշում անցկացվող տեղական արտադրանքի ցուցադրության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տաղավարներից մեկում հանդիպեց տավուշցի մի գործարարի, ում Երևանում մոտեցել ու խոսել էր ներդրման մասին:
Վարչապետը իր ուրախությունը հայտնեց, որ գործարարն արդեն սեփական արտադրանքն ունի:
«Մոտիկից Ձեր տեսքը շատ թարմ է ու լավ, հեռուստատեսությամբ, որ նայում ենք …»,- խոսակցության ավարտին ասել է գործարարը Փաշինյանին։
«Ճմռթա՞ծ ա»,- հարցրել է վարչապետը:
Տավուշցին պատասխանել է.
«Չէ, հոգնած է»:
Փաշինյանն էլ արձագանքել է՝ նայած՝ օրվա որ ժամին:



