Ռուսաստանի մայրաքաղաքում մի շարք խորհրդակցություններ են անցկացվում Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում:
Այս մասին «РИА Новости»-ին հայտնել են ՌԴ արտգործնախարարությունում։ «Մոսկվայում անցկացվում են մի շարք խորհրդակցություններ Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակներում», - ասել են նախարարությունում։ Ավելի վաղ աղբյուրը ,РИА Новостиե-ին հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին։