Մոսկվայում ադրբեջանցի միգրանտների 12-ամյա երե...

Մոսկվայում ադրբեջանցի միգրանտների 12-ամյա երեխաները վերելակում վիրավորել են իրանցուն։

Հաղորդվում է, որ կոնֆլիկտը սկսվել է այն ժամանակ, երբ տղամարդն ու երեխաները մտել են վերելակ։ Ինչ-որ պահի 37-ամյա իրանցին հարվածել է դպրոցականի վզակոթին։ Երեխաները դա չեն հանդուրժել. նրանցից մեկը հանել է դանակն ու հարվածել տղամարդու նստատեղին: Վիրավոր տղամարդուն ստիպված են եղել հոսպիտալացնել։

Երեխաներին բերման չեն ենթարկել. նրանք պնդում են, որ հարեւանն է առաջինը սպառնացել իրենց դանակով։

«Էթնիկ ադրբեջանցիների և հարևանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ժամանակ խմբի անչափահաս անդամը մեկ անգամ դանակահարել է տղամարդուն»,- հայտարարել են մայրաքաղաքի քննչական կոմիտեում։