Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ...

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի ղեկավարի հանդիպումը Բրյուսելում։

«Մենք վերլուծում ենք հանդիպումից հետո ստացված տեղեկատվությունը և ակնկալում ենք, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը»,-ասել է Զախարովան։