
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խմբի ուղեկացությամբ օգոստոսի 9-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել 47-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նա 2014 թվականի հունիսի 30-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ (խարդախություն), խափանման միջոցը` կալանք։