
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զրույցը տեղի է ունեցել «Չոլպոն Աթա» պետական նստավայրում, որտեղ օգոստոսի 14-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները հավաքվել էին միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։
Իրանը դիտորդ է ԵԱՏՄ-ում՝ Ուզբեկստանի և Կուբայի հետ միասին։ Իսլամական Հանրապետությունը մասնակցում է միավորման միջոցառումներին և ակտիվ առևտուր է վարում ԵԱՏՄ երկրների հետ։ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև գործում է ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը: