
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է, որ ԱՊՀ գործընկերները միանան Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգի մեխանիզմին։
«Միավորման արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու համար ընդունվել է միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս նրանց միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցկացվող փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել սահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը, որը շատ կարևոր է բոլորի համար։ Մենք հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին միանալ այս մեխանիզմին», - ասել է Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։