Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին:
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Բադալյանը։



