
Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, որը Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և այս հարցում ձևավորված փոխըմբռնմանը: