Միրզոյանը դեկտեմբերի 2-3-ն աշխատանքային այցով...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-3-ն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, մանրամասնելով, որ դեկտեմբերի 2-ին Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը:

Քննարկումների արդյունքներով ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովին։

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։