Պաշտոնից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններից։
Նա արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Հրամանից պարզ է դառնում, որ Արման Բաղդասարյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսի գործով դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտոնից ազատվել է նաև Նիկոլ Փաշինյանի ավտորաշարսյան մասնակցութամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազ՝ Արմեն Բեգլարյանը:



