
Մարդու իրավունքների պաշտպանը բարոյախրատական գործունեությամբ է որոշել զբաղվել, քաղաքական մոտիվացիաներով, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Բարոյականությունն, ինչպես նաև նամուսն ու աբուռն, անհատական հասկացություններ են ու յուրաքանչյուրն, ըստ իր խղճի, ունի իր ուրույն պատկերացումներն, իսկ Իրավունքը կոնկրետ նորմերի վրա է հիմնված։
Չեմ կարծում, որ իր անձնական տեսակետներն ու կարծիքը որևէ մեկին հետաքրքիր է, դրա իրավունքը դեռ պետք է վաստակել։
ՄԻՊ-ուհուն հորդորեք, եթե իր մոտակայքում անցնող կա, որ իր սահմանադրական կոնկրետ պարտականություններով զբաղվի»։