ՄԻՊ թեկնածուն տեղյակ չէ դատախազության որոշում...

«Դատախազության հետ կապված ինչպիսի՞ն է ձեր կարծիքը ՄԻՊ-ի դիրքերի տեսանկյունից, երբ դատախազությունը օրենքով և Սահմանադրությամբ նախատեսված 3 հնարավոր որոշումներից որևէ մեկը չի գործադրում հանցագործությունների մասին հաղորդումներին ընթացք տալու առումով»,- Ազգային ժողովում դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

ՄԻՊ թեկնածուն նշեց, որ նշված դեպքերի մասին տեղյակ չէ և գնահատական չի տա․ «Չգիտեմ կոնկրետ ինչ դեպքերի մասին է խոսքը, և այդ հանգամանքներին առանց դեպքի մանրամասներին ծանոթանալու որևէ դատաղություն չեմ ցանկանա անել։ Ինձ համար սկզբունք է, եթե ես գործի փաստական հանգամաքներին ծանոթ չեմ, որևէ գայթակղություն չեմ ունենալու գնահտականներ տալու համար»