Մինչեւ պատերազմի ավարտը Ուկրաինան չի կարողանա...

Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել։ Այս մասին Օսլոյում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբեքը։

Նրա խոսքով ՝ կիրառվում է բաց դռների քաղաքականություն։

«Բայց խոսք չի կարող լինել պատերազմի թեժ պահին նոր անդամներ ընդունելու մասին»,-նշել է նա, գրում են գերմանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափություն է  հայտնել, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիեւի հույսերը գնալով ավելի հեռվանում են։