Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապե...

Վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետ Մանվել Քեշիշյանը  աշխատանքից ազատման դիմում է գրել։

 Մանվել Քեշիշյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ վերջերս է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել և սեպտեմբերի 11-ն իր վերջին աշխատանքային օրն է ՀՀ վարչապետի աշխատակազմի Ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնում։ Նա ընդգծել է, որ մեկ տարի առաջ սեպտեմբերին է միացել վարչապետի աշխատակազմին, իսկ նոյեմբերին ստանձնել է նորաստեղծ Ռազմավարական հաղորդակցության վարչության ղեկավարումը։