Մինչև իր իշխանության վերջին օրը Փաշինյանը ինչ...

Ցանկացած ՀՀ քաղաքացի պարտավոր է լինել այն մարդկանց կողքին, ովքեր այս պետության կայացման համար ինչ-որ բան են արել և հակառակը, պետություն քանդողներին և դավաճաններին պետք է նսեմացնել: Այս մասին մեզ հետ զրույցում դատարանի բակում ասաց «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը:

Նրա խոսքով՝ մինչև իր իշխանության վերջին պահը Փաշինյանը չի դադարեցնելու քաղաքական հետապնդումները, ձերբակալելու է պայմանական ասած Հրայր Թովմասյանի սանիկին, գեներալ Խաչատուրովի բարեկամին, որևէ հույս պետք չէ կապել նրա հետ, որ Փաշինյանը կբարիանա, կամ կսթափվի: