Վերջին 20 տարում գրանցված 327 սպանության դեպք դեռևս բացահայտված չէ։ Այս մասին իմանում ենք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թ․ հունիսի 24-ի գրությունից: Թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այս սպանությունները, ինչ դրդապատճառներով և ինչ հիմքերով են կասեցվել, իրավապաշտպանները տեղեկություն չունեն։ Հայտնի չէ նաև՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ պետությունը պատշաճ քննություն իրականացրել է, թե՝ ոչ: Այս թեմային Politik.am-ը անդրադարձ կատարեց Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի հետ:
- Տիկին Կարապետյանց, իշխանությունները վեթինգի անհրաժեշտությունը հաճախ հիմնավորում են չբացահայտված հանցագործությունների հանգամանքով, ձեր մեկնաբանմամաբ՝ ո՞րն է նման թվով չբացահայտված հանցագործություններ ունենալու պատճառը, հնարվո՞ր է դա որևէ մարմնի անգործության հետևանքն է, թե՞ համակարգային խնդիր է:
Օբեկտիվորեն հնարավոր է՝ լինեն հանցագործություններ, որոնց բավարար հիմքերը չլինելու պատճառով հնարվոր չէ բացահայտել: Բոլոր երկրներում էլ կան չբացահայտվող կամ անհնարինության պահմաններում չբացահայտվող գործեր: Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ չբացահայտված հանցագործությունների թիվը պետք է ավելի մեծ լինի: Իմ խորին համաոզմամբ՝ դա կապված է նաև կոռուպցիոն ռիսկերի հետ, քանի որ ես համոզմունք ունեմ, որ շատ ու շատ գործեր չեն բացահայտվել հենց այդ ռիսկերի նաև խնամի-բարեկամ-ծանոթ սխեմայով աշխատելու պարագայում: Կան գործեր, որոնք հնարավոր էր բացահայտել, եթե քննիչներն ու վերահսկող դատախազները բավարար կամ նվազագույն ջանասիրություն ցուցաբերեին, բայց շատ դեպքերում կարելի է ասել, որ ուղիղ դետավորությամբ չեն բացահահայտել, որովհետև այլ նպատակներ են ունեցել:
- Չբացահայտված հանցագործությունների մասին խոսելիս դիտարկվում են հիմնականում վերջին 20 տարվա դեպքերը, սակայն դրանց ամենամեծ թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 166 դեպք: Անհրաժեշտություն կա նաև դրանք վերանայել, և հնարավո՞ր է որևէ կերպ պատասխանատվության հասնել:
Այո միանշանակ պետք է վերնայվեն, այստեղ ուրիշ կարծիք լինել չի կարող: Որևէ հանցագործություն չպետք է մնա անպատիժ, քանի որ ցանկացած անպատիժ հանցաագործություն հանգեցնում է ավելի ծանր, ավելի լկտի դեպքերի: Սա ինքս չեմ ասում, դա եկել է դեռ Հին Հռոմից: ժամանակին, ովքեր իրավունք են ուսումնասիրել, գիտեն Հին հռոմեացիների այն խոսքը, որ չպատժված հանցագործը հետագայում ավելի մեծ հանցագործություններ է կատարում:
Ինչ վերաբերում է պատասխանատվության հասնելուն, ապա հնարավոր չէ բացահայտել մի պարզ պատճառով. ՀՀ-ում գործում է մի օրենք, որով սահմանվում է հետևյալ կարգը, երբ դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ, այդ պահին բոլոր դատական ակտերի վերջում գրվում է՝ բոլոր ապացույցները ոչնչացնել, քանի որ մենք դրանք պահելու օրենք չունենք: Դատարանի որոշումով այն ապացույցենրը, որոնք պետք է վերադարձվեն, վերադարվում են: Օրինակ, եթե ապացույց է հանդիսացել մեքենան, այն հետ են վերադարձնում տիրոջը, իսկ մնացած ապացույցները, որոնք գործում եղել են, ժամանակի ընթացքում ոչնչացվում են:
Սակայն այդպես չպետք է լինի, այդ ապացույցները պետք է պահպանվեն, քանի որ հետո գործում փոփոխություն անելու համար այլ տարբերակ չկա: Տարբեր երկրներում 15-20 տարի հետո մարդիկ կարողանում են արդարացվել, քանի որ գործով ապացույցները պահպանվել են: Հայաստանում դա հնարավոր չէ իրականացնել, որովհետև օրինական ուժի մեջ մտնելուց հետո ապացույցները ոչնչացվում են:
- Դիտարկելով այսօրվա դատական համակարգը կամ իրավական դաշտը՝ կարո՞ղ ենք ասել, որ մի քանի տարի հետ կունենանք այսօր նշված թվից՝ 327-ից պակաս դեքպեր:
Ոչ, ավելին ասեմ, եթե այս տեմպերով շարունակնեք, և որևէ պատասխանատվության չենթարկվեն գոնե այն պաշտոնատար անձիք, ովքեր կեղծել են և ողջ են, դեռ աշխատում են համակարգում, ապա մենք որևէ արդյունք չենք ունենալու: Այսօր մեր կազմակերպությունը ունի սպանված զինվորների գործեր, որոնց ապացույցներ չկա, կամ քննիչները ժամանակին բավարար ապացույցներ չեն հավաքել: Ոչ թե ապացույցներ չեն եղել, այլ պարզապես չեն հավաքել: Օրինակ զինվորի հագուստը, կամ այլ հիմնաքարային ապացույցներ: Դրա համար, քանի դեռ անձնապես պատժված չեն այն քննիչները, այն դատախազները, ովքեր պարտավոր են գործի արդար ու օբեկտիվ, բազմակողմանի քննելու տեսակետից վերահսկողւթյուն իրականացնել համար, որևէ գործում ենք առաջընթաց չենք ունենալու, հակառակը՝ ունենալու ենք նոր չբացահայտված հանցագործություններ: Մինչև այսօր որևէ քննիչ, որևէ դառախազ իրական պատիժ չի կրել, ու քանի նրանք չհասկանան, որ պետք է անձնապես պատասխանատվություն կրեն՝ նորմալ իրավիճակի որևէ հույս չենք կարող ունենալ:



