Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի համաձայ...

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումն անմիջապես դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա: Այս կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի առջև ելույթում, որի տեքստը տարածել է ԱԷՄԳ մամուլի ծառայությունը:

«Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է՝ ամրապնդված ԱԷՄԳ-ի ստուգման մեխանիզմով: Ես կշարունակեմ աջակցել և կոչ անել ԱՄՆ-ին և Իրանին ջանք չխնայել, ցուցաբերել իմաստություն և քաղաքական քաջություն՝ գործը հաջող ավարտին հասցնելու համար: Միջուկային ծրագրի առումով Իրանում իրավիճակի կայունացումը կունենա անմիջական ազդեցություն և Մերձավոր Արևելքը մեկ մեծ քայլով կմոտեցնի խաղաղության և բարգավաճման», - ասել է Գրոսին:

Նա նաև Իրանին կոչ է արել լիարժեք և արդյունավետ կերպով համագործակցել գործակալության հետ և օգնել երաշխիքների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, այլապես ԱԷՄԳ-ն «չի կարողանա վստահեցնել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ է»։