Բուլղարիայում տեղի ունեցած 26-րդ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայի արդյունքներով (International Mathematics Competition) ԵՊՀ թիմի բոլոր վեց անդամները մեդալներ ունեն. երեք ոսկի, երեք արծաթ։
Ոսկե մեդալի են արժանացել Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը։ Արծաթե մեդալակիրներ են՝ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը։
Թիմի ղեկավարը Կարեն Քեռյանն է, որ թիմի ղեկավարների արդյունավետությամբ երկրորդն է եղել։
Նախորդ տարվա նույն մրցույթին ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել էին ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների:



