ՄԻԵԴ-ում ՀՀ գրասենյակի ներկայացուցչի գրասենյա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՄԻԵԴ-ում ՀՀ գրասենյակի ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանզադյանը 5 օրով գործուղվում է ԱՄՆ:

Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը`

1. ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL)

3-րդ աշխատանքային խմբի 42-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին 2022 թվականի փետրվարի 14-18-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Քրիստինե Խանազադյանին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը, իսկ ճանապարհածախսն իրականացվելու է գործուղվող աշխատողի միջոցների հաշվին: