ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է Արթուր Բադա...
ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո
Շուրջ 10 տարվա մեր պայքարը հաջողությամբ պսակվեց: Ամեն մի նման գործով պատժելու ենք Ադրբեջանին:
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
 
Հիշեցնում եմ, որ գործը ՄԻԵԴ է ներկայացվել իմ կողմից որպես Արթուր Բադալյանի փաստաբան դեռևս 2011 թվականին իմ գլխավորած «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կազմակերպության միջոցով:
 
Նշված գործով Արթուր Բադալյանին շարունակել է ՄԻԵԴ-ում ներկայացնել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի փաստաբան Տաթևիկ Մատինյանը: