Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույն...

Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է: Հողի զավթումը համայնքից գողություն է, անտառի զավթումը համայնքից գողություն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք տասնամյակներով հանդուրժել ենք սա նորմալ է, բոլորս համարում ենք, որ ինքնակամ շինությունները նորմալ են, մենք այդպես սովորել ենք, որ սովորական բան է, պետք է մի հատ քոլիկ դնել ու ասել՝ էս սարն իմն է: Բոլորս ընկալել ենք, որ նորմալ է, օրենքներ ենք համապատասխան ընդունել, կարգավորել ենք այդ ինքնակամերի հարցը և այդպես հանդուրժել: Հիմա կարծում եմ՝ այլևս այդ ժամանակաշրջանը անցել է, այդ օրենքի ժամկետը անցել է, այո, կան ինքնակամեր, որոնք որ տրամաբանական են և օրենքին համապատասխան պետք է լուծումներ ստանալ, բայց այս մշակութային դեֆեկտը  պիտի այս կետից ավարտվի։

Քաղաքապետարանի վարած այս քաղաքականությունից դարձել է ընկալելի, որ հավելյալ տարածքներ պետք չի զավթել, ժողովուրդ ջան, հավելյալ ինքնակամեր պետք չի կառուցել, ժողովուրդ ջան, որովհետև դա նույնպես ի՞նչ ասեմ, զանցանք էլ չի, դա գողություն է»,- հայտարարեց նա: