Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակ...

Միասնական սոցիալական ծառայության պետ է նշանակվել Արտյոմ Սմբատյանը: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել Միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը մեկ այլ որոշմամբ  զբաղեցրած պաշտոնից ազատել էր Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանին: