
Միացյալ Նահանգները և Ադրբեջանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր խորհրդական Ուայեթ Թելկեն հանդիպել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ներկայացուցիչների հետ։
Կողմերը նշել են, որ էներգետիկ ոլորտում շարունակական համագործակցությունը կնպաստի տնտեսական զարգացմանը և բարգավաճմանը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Միացյալ Նահանգներում։