Միացե՛ք ազգային արժանապատվության վերականգնման...

Այսօր մենք կանգնած ենք հայոց պետականության կորստի իրական վտանգի առջև և դուք, որպես մեր ազգի ամուր հենասյուն, պետք է զգո՛ն լինեք, կանգնած լինեք հայ ազգի ու բանակի կողքին՝ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

«Ո՞ւր եք տղե՛րք,

Ո՞ւր եք երկրապահնե՛ր,

Ո՞ւր եք հասարակական տարատեսակ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Այսօր մենք կանգնած ենք հայոց պետականության կորստի իրական վտանգի առջև և դուք, որպես մեր ազգի ամուր հենասյուն, պետք է զգո՛ն լինեք, կանգնած լինեք հայ ազգի ու բանակի կողքին՝ հանուն գաղափարի, հանուն հայրենիքի։

Միացե՛ք ազգային արժանապատվության վերականգնմանը մղվող այս պայքարին։

Սերունդները չեն ներելու չեզոքությունը` պետության և ազգի համար նման ճակատագրական և պատմական պահին»: