Մի վարչության պետ ենք նշանակում բարեվարքությա...

Ինչի պետք է պետությունը, կառավարությունն ունենան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ ֆինանսական թափանցիկություն, գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյանների դեպքում, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպում չպիտի՞ լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կներեք, մի վարչության պետ ենք նշանակում բարեվարքության ստուգում է անցնում, բա կաթողիկոսի թեկնածուն բարեվարքության ստուգում պիտի չանցնի՞»,-ասել է Փաշինյանը: