Մի օր էլ կարողա Ալիևն ասի Ղահրամանյանի սանրվա...

Երկու տարի հետո երկրում լինելու են հերթական խորհրդարանական ընտրություններ. Բագրատ Գալստանյանը հավաքում է իր ներկայիս թիմին, գնում է ժողովրդավար կերպով մասնակցում է ընտրություններին, հաղթում է, դառնում իշխանություն, չի հաղթում, դառնում է ընդդիմություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Բագրատ Սրբազանի շարժման ճնշման արդյունքում արտահերթ զարգացումներ չեն լինի:

«Հանրահավաքին, անկեղծ ասած չեմ հետեւել: մամուլով նայում ենք, իմանում ենք, որ հանրահավաք է եղել, բայց ուղիղ եթերներով չեմ հետեւում»,-ասաց նա: