
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրել է․
Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին
––––––––––––––––––
Ֆոտոյում բացակայում են գլխավոր դերակատարները՝ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենը և Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը։ Եթե նրանք էլ լինեին, ապա Արցախն Ադրբեջանին հանձնելու և հայերի էթնիկ զտում կազմակերպելու բոլոր դերակատարները կհայտնվեին մեկ ընդհանուր ֆոտոյի մեջ։
2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում որոշվեց, որ հանուն հակառուսական քայլերի պետք է Արցախը դնել զոհասեղանին։ Ալիևը ատամները սրեց, իսկ Նիկոլն, իր «բուլաթ» ատամը հայ ժողովրդին դեմ տալով, սկսեց «հիմնավորել» հանձնումը։
Շահեցին ֆոտոյում հայտնված ու չհայտնված դեմքերը։ Շահեցին նաև այդ հայտնվածների ու չհայտնվածների երկրները, բացառությամբ՝ Հայաստանի ու Արցախի։ Մնացածը դատարկ խոսակցություն է, որը հիմա ուզում է բացել Նիկոլը, բայց պետք չէ մտնել կեղծ բանավեճի մեջ։
Հ․Գ․ Այս ֆոտոն հետագայում կարող է որպես իրեղեն ապացույց դառնալ «Ինչպես և ինչու Նիկոլը հանձնեց Արցախը» թեմայով դատավարության ժամանակ։