Մեզ հաղթանակ է պետք վերածնունդի համար․ Բագրատ...

Հատված Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից․

«Մեզ ՀԱՂԹԱՆԱԿ է պետք, ժողովուրդ։ Մեզ միայն հաղթանակ է պետք վերածնունդի համար։

Մենք չենք կարող ապրել՝ ինչպես պատկերացնում ենք և մեկնել այս աշխարհից կիսատ, անհայրենիք, անպատիվ և անուրախ։

Մենք կոչված ենք ապրելու և այս աշխարհից մեկնելու՝ մեր անմահությունը նվաճած, Հայրենիքով, պատվով և ցնծությամբ։

Սա թող լինի մեր մտքի, հոգու, կյանքի նշանաբանը այսօրվանից՝ ընթացող մինչև մեր կյանքի վերջին վայրկյանը»։