Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համա...

ՀՀ զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը նախորդ տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ Այս մասին Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 «Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր, ինչը կօգնի ՀՀ շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր»մ-ասել է նա։ 

Նա ընդգծել է բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը:

«Չեմ կարող չնշել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։ Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում՝ ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով»,- նշել է նա: