Մեղրիի մանկապարտեզը հերթական էպոպեան է. ասացի...

Մեղրիի մանկապարտեզը հերթական էպոպեան է. ես նախորդ անգամ հայտարարեց, որ վերանորոգումն ավարտվել է, հետո Մեղրի կատարած այցի ժամանակ այցելեցի եւ տեսա, որ այնտեղ  բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է փորձենք լուծել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես, սա եւս հանգեցնում է այն մտքին, որ մենք այնտեղ, որտեղ հիմնանորոգումներ ենք անում, շատ կարեւոր է ստանդարտների պահպանումը: Երկրորդը, այնտեղ, որտեղ 50/50 է՝ կառուցել նորը, թե վերանորոգել, մինշանակ պետք է գնալ նորը կառուցելու ճանապարհով, որովհետեւ հընթացս խնդիրներ են առաջանում: Եթե ստանդարտները չեն պահպանվում, խնդիրներ են առաջանում, եըւ Մեղրիի մանկապարտեզը դրա օրինակներից մեկն է»,-ասաց նա:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Մեղրիի մանկապարտեզի օդորակման սարքավորումների ձեռքբերման եւ տեղադրման աշխատանքների համար: