Ռուսաստանի շահերը կապահովվեն կա՛մ ռազմական, կ...

Ուկրաինայի հարցով Ռուսաստանի շահերը կարող են ապահովվել խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով իր վրա կվերցնի կարգավորման քաղաքական պատասխանատվությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի է իր շահերն ապահովել խաղաղ ճանապարհով, սակայն մինչ օրս դա հնարավոր չի եղել, ուստի անցկացվում է հատուկ ռազմական գործողություն։

«Ուստի Ռուսաստանի շահերը կապահովվեն կամ ռազմական ճանապարհով՝ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու միջոցով, կամ խաղաղ ճանապարհով, եթե Կիևում գտնվի մեկը, ով քաղաքական կամք կցուցաբերի և իր վրա կվերցնի քաղաքական պատասխանատվությունը», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։