Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններու...

Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում նոյեմբերի 30-ի ժամը 09։00-ի դրությամբ ձյուն է տեղում, իսկ Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։ Այս մասին  հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: