
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում սեպտեմբերի 10-ին անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական պարապմունք:
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ պարապմունքի ընթացքում ժամը 11:30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։